Foto

Մկրտիչ Արզումանյանը դիմել է ԵԱՀԿ-ին

ԵԱՀԿ-ի հարգելի անդամներ, Իմ անունը Մկրտիչ է, ես հայ եմ: Լեռնային Ղարաբաղի իմ եղբայրներն ու քույրերը մոտ երկու տասնամյակ ապրել են խաղաղության մեջ: Նրանք ստեղծել են ժողովրդավարական պետություն, որով հպարտանում են: 12-ամյա Վաղինակը Լեռնային Ղարաբաղից էր (հայտնի է նաև, որպես Արցախ): Նա և նրա եղբայրը դպրոցի ճանապարհին էին, երբ տղան զոհվեց ադրբեջանական բանակի հրթիռահրետակոծության հետևանքով: Նրա եղբայրն ու ընկերը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոչ մի երեխա չպետք է զոհվի դպրոց գնալիս` ուսում և լավ ապագա ստանալու ճանապարհին: Ոչ մի բանակ իրավասու չէ սպանել անմեղ մարդկանց և ոչնչացնել նրանց բնակավայրերը, դպրոցներն ու գյուղերը: Ադրբեջանական բանակը պատերազմական հանցագործություններ է գործում` տարածելով ռասայական և կրոնական ատելություն և թշնամանք: Սա, միանշանակ, անընդունելի է: Ես մեծապես դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությունների հանցագործ քայլերը և խնդրում եմ, որ կանգնեցնեք Ալիևին և ասեք` «ոչ» ռասիզմին: #SayNoToRacism #StopAliyev Հարգանքներով` Մկրտիչ Արզումանյան` դերասան

Մկրտիչ Արզումյանի ՖԲ էջից