Foto

ԱՊՀ երկրները «շենգենյան գոտու» ասիական տարբերակը կստեղծեն

ԱՊՀ երկրների զբոսաշրջության հարցերով զբաղվող խորհուրդը քննարկել է Կենտրոնական Ասիայի երկրների համար մեկ ընդհանուր վիզային գոտի ստեղծելու հարցը: Այդ մասին տեղեկացնում է «ТАСС» գործակալությունը:

«Մենք հիմա աշխատում ենք վիզային հարցերի շուրջ ու ցանկանում ենք «Մետքասի ճանապարհի» վիզայի գոտի ստեղծել, որը կլինի Շենգենյան վիզայի համարժեքը մեր տարածաշրջանում»,- ասել է Ղազախստանի մշակույթի և սպորտի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Մայնյուրա Մուրզամադևան:

Նա բացատրել է, որ զբոսաշրջիկը, որն այցելել է Կենտրոնական Ասիայի երկրներից մեկը, հանգիստ կարող է նաև տարածաշրջանի այլ երկրներ նույնպես այցելել: