Foto

Իսպանիայում օդաչուների գործադուլի պատճառով ավելի քան 80 չվերթ է չեղարկվել

82 չվերթ չեղարկվել է իռլանդական «Ryanair» ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով, փոխանցում է «РИА Новости»-ն:

Տուժել են հիմնականում գերմանացի զբոսաշրջիկները, որոնք պատրաստվում էին հանգստանալ կամ հանգստանում էին իսպանական Ալիկանտե և Բալեարյան կղզիներում, քանի որ հիմնականում չեղարկվել են դեպի Գերմանիա և հակառակ ուղղությամբ չվերթները:

Այսպիսով՝ գործադուլի պատճառով մոտ 14 հազար մարդ չի կարողանա թռչել դեպի Իսպանիա և հակառակը այս ավիաընկերության ինքնաթիռներով:

Օդաչուները պահանջում են պայմանների բարելավվում և աշխատավարձերի բարձրացում:

Vesti.am