Foto

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 287-ի. լուսանկարներ

Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում 4 երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:

Նշվում է, որ վերջին ցնցումը գրանցվել է այսօր առավոտյան: Ըստ իրանական սեյսմոլոգիական կենտրոնի՝ երկրի հարավ-արևելյան Քերմանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, այն ունեցել է 5.8 մագնիտուդ ուժգնություն:

Նկատենք, որ այս պահին զոհերի մասին հստակ տեղեկություն չկա: Հավելենք, որ երկրաշարժի պատճառով 287 բնակիչ վնասվածք է ստացել, ամբողջովին փլուզվել է 101 շինություն, ևս 850 շինություն՝ մասնակի վնասվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մոտ 130 մարդ էր տուժել: