Foto

Լարիսա Դոլինան վիրավորված է Ադրբեջանից

Օրերս ռուսական հեռուստաընկերության հայտնի «Один в один» հաղորդման ընթացքում ռուսաստանցի երգիչ Ալեքսեյ Չումակովը (որի մայրը հայ է) նմանակել էր հանրահայտ բաքվեցի Բոկային: Բոկան բաքվեցի հայ էր, ով հիմնականում «մուղամ» էր երգում: Հենց այդ հաղորդման ժամանակ ռուսաստանցի երգչուհի Լարիսա Դոլինան, ով ժյուրիի անդամ է, հիշել էր Բոկային՝ նշելով, որ հայերի նման «մուղամ» ոչ ոք այդքան լավ չի կատարում: Հաշվի առնելով այն հանգամքնը, որ ինքը՝ Դոլինան, ծնունդով բաքվեցի է, բայց և միաժամանակ մի քանի տարի ապրել է Երևանում, երգչուհու այս խոսքերից հետո ադրբեջանական քարոզչությունը կայծակնային արագությամբ անձնական վիրավորանքների բլից-կրիգ սկսեց Դոլինայի նկատմամբ: Պատճառն այն էր, թե ինչու է նա ռուսական լսարանի մոտ նշել, որ «մուղամը» լավ են կատարում հայերը: Այս հայտարարությանը Դոլինան պատասխանել էր, որ ադրբեջանցիների հասցեին ոչ մի վիրավորական խոսք չի ասել. զարմացած է ադրբեջանցիների այս աննորմալ արձագանքից և միաժամանակ նշել, քանի դեռ նրանք հրապարակային ներողությամբ հանդես չեն եկել, ինքն այլևս երբեք իր ծննդավայր Բաքու չի մեկնի:

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=DVVzauWODdk