Foto

Բովանդակային քննադատությունը համապատասխան արձագանք չունեցավ

Բոլոր նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանում, գաղտնիք չէ, որ այսօրվա իշխանություններն աչքի չեն ընկնում խոհեմությամբ, իմաստությամբ և գործընթացներն ադեկվատ վերլուծելու ունակությամբ: Ինչպես նաև, աչքի են ընկնում ստվերային պայքարը նախընտրելով:

Դա հերթական անգամ ակնհայտ դարձավ ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցին հետևած իշխանական ԶԼՄ-ի անդրադարձերում: Արա Աբրահամյանն իր հարցազրույցներում մաքսիմալ կոռեկտ էր, կառուցողական և իրեն թույլ չտվեց որևէ մեկի հասցեին անվայել արտահայտություն անել: Իսկ քննադատությունը երկրի տնտեսական զարգացման հարցում առկա խնդիրների վերաբերյալ, մաքսիմալ բովանդակային էր: Սակայն, դրան ի պատասխան, իշխանությունները դիմեցին վիրավորանքների և անբովանդակ «վերլուծությունների» շարան տպագրեցին իրենց ենթակայության տակ գտնվող ԶԼՄ-ի էջերում: Խոսուն փաստ, որ ներկայիս իշխանությունը հիմա էլ պատրաստ չէ քաղաքական լուրջ պայքարի և հենց այս ասպարեզում էլ պետք է իրենց հետ մրցակցել: Ավելին քան հասկանալի է, որ Հայաստանին նոր շունչ է հարկավոր քաղաքական դաշտում, որի գլխավոր ուժը լինելու է հայ ժողովուրդը, որը միշտ եղել է, կա ու կմնա որպես մեր երկրի գլխավոր քաղաքական միավոր և իշխանության բացարձակ կրող:

Ալեքսանդր Սամվելյանի ֆեյսբուքյան էջից