Foto

Պետք է սկսել կոնկրետ թիրախային խմբերով աշխատանքներ տանել

Քանի որ հասարակության մոտ բարեփոխումների պահանջ է առաջացել, ու ընդհանուր համախմբվածություն կա, ապա լավ կլիներ ավելի կոնկրետ աշխատանքներ կատարելու համար աշխատանքային /մասնագիտական խմբեր ձևավորել ու կոնկրետ հարցերով զբաղվել: Ընտրություններից սկսած մինչև պաշտպանության ոլորտ լիքը խնդիրներ ունենք, ու պետք է սկսել կոնկրետ թիրախային խմբերով աշխատանքներ տանել: Ընդհանուր հարցերից անցում կատարենք դեպի առավել կոնկրետ հարցերի լուծում: Ամենափոքրից մինչև ամենամեծ խնդրի վերաբերյալ պետք է կոնկրետ հարցեր ձևակերպել ու սկսել աշխատել: Կարող է ամեն թիմ նույնիսկ որևիցե լրատվամիջոցի խնդրել, որ օգնի՝ այդ հարցի շուրջ լուսաբանում կատարվի, ու լուծումներ փնտրվեն: Շատ ծանր շոկի մեջ ենք ընկել, բայց մեր անվտանգության համար կանգնածների ու զոհվածների համար միակ փոխհատուցումը կարող է լինել, որ սթափվենք ու աշխատենք և նորմալ երկիր կառուցենք: Սա պատմական շրջան է, և պետք է սովորել խնդիրներից ուժեղացած դուրս գալ, այլ ոչ թե թուլացած:

Արմեն Գրիգորյանի ՖԲ էջից