Foto

Հանրապետության ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0,6 % գնանկում

Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 2016թ. հունվարին հանրապետության ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0,6% գնանկում: Գների նվազումը  հիմնականում պայմանավորվել է հագուստի և գործվածքի՝ 3.5%, կոշկեղենի` 2.7%, ոսկերչական ապրանքների՝ 1.5%,  այլ ապրանքների՝ 1.6% գնանկումով: Այս մասին տեղեկանում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 4.8% և 6.0% գնանկում: 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ` բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 15.1% և 16.3%-ով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1% գնանկում, 3-ում՝ 0.1-0.7% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.9%-ով:

Vesti.am