Foto

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների քրեական գործով դատական նիստին, որը նախագահում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն էր ներկայացրել պաշտպան Գրիշա Բալասանյանը:

Պաշտպանը հիմնավորել էր միջնորդությունը, որ Տիգրան Պետրոսյանն ունի առողջական խնդիրներ, նա երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ ընտանիքն էլ սոցիալական ծանր պայմաններում է բնակվում:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավոր Գաբրիելյանը հայտնեց պաշտպանի միջնորդությունը բավարարելու մասին: Նրա կալանքը փոխարինվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով:

Vesti.am