Foto

Չեմ հասկանում՝ ինչու է անունս կապվում Նորատուսցի Ալիկի հետ. Արգամ Աբրահամյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը չգիտի, թե ինչու է իր անունը կապվում Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) հետ։ Այդ մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում՛ լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Հարցին, թե նա արդյոք խնդրել է իր գործընկերներին, որ Ալիկ Բանդուրյանի համար երաշխավորագիր ներկայացնեն, բացասական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ Նորատուսցի Ալիկին ազատ արձակելու միջնորդագրի մասին խոսել էր «Ելքի» պատգամավոր Սասուն Միքայլեյանը, որ ստորագրել էր միջնորդագրի տակ: Վերջինս ասել էր, թե Ալիկին անձամբ չի ճանաչում:

Vesti.am