Foto

Նախկին վարչապետի փեսան հրաժարական է տվել

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին։

Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեցինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար։

Ես սիրել եմ իմ գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան։ Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։

Նշենք, որ Հայկ Հարությունյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է։