Foto

Զոհրաբյանը հիշել է ՀՀԿ-ի «խալաստոյ» կրակած և այդպես էլ իրականություն չդարձած խոստումները

«Ծառուկյան» խմբակցության պատագմավոր Նաիրա Զոհրաբյանին այսօր  դուր չեկավ Հանրապետականների քննադատությունները նոր Կառավարության ծրագրի մասին:

«Որոշեցի թերթել վերջին տարիներին Հանրապետական բոլոր կառավարությունների խոստումները «խալաստոյ» կրակած և այդպես էլ իրականություն չդարձած խոստումներն ու թվերը», - նշեց նա։

Զոհրաբյանի կարծիքով՝ ամենամեծ բլեֆը 2017-ի համար ՀՀԿ-ական վարչապետի խոստումն էր՝ 850 մլն դոլարի ներդրում բերելու մասին, որից հետո բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում:

«Սա համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր բլեֆագիտութան ժանրից։ Հիշենք հաջորդ խոստումը, որը բարեհաջող հարստացրեց հայկական քաղաքական լեգենդաբանության ժանրը՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։ Այս հայտարարությունից անցել է 8 տարի, սակայն երկաթգիծն այդպես էլ մնաց բլեֆ, ավելին՝ ՀՀԿ-ական հերթական վարչապետն իր օրակարգում մի գեղեցիկ օր ներառեց և լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն»,-նկատեց  նա։

Զոհրաբյանը նաև անդրադարձավ Աշոտյանի խոստմանը, որ ԿԳ նախարար եղած տարիներին հայտարարել էր, որ յուրաքանչյուր առաջին դասարանցու տրամադրվելու է համակարգիչ։

«Այստեղ նստած նախկին մի պաշտոնյա նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով, և դա արվում էր Բոնապարտին վայել վստահությամբ»,-նկատեց պատգամավորը։