Foto

Հայաստանի հավաքականը 100-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Այսօր` հունիսի 7-ին, հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Բրազիլիան, երրորդը Բելգիան է:

Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, մայիսի 29-ին ընկերական խաղում մրցել է Մալթայի, իսկ հունիսի 4-ին` Մոլդովայի ընտրանիների հետ:

Երկու խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք (1:1, 0:0):

11111