Foto

ՀՀ քաղաքացին այսօր չի զգում, որ ինքը Ռուսաստանից էժան գազ է ստանում

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, հնարավո՞ր է 3 տարի հետո քաղաքացիների համար գազի և էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում ապահովել, Փաշինյանը պատասխանեց,  որ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը բարձր է գնահատել փաստը, որ ՌԴ-ն ՀՀ-ին բավականին էժան գնով է գազ մատարակարարում, մինչդեռ խնդիրն այլ է։

«Ես ասացի, որ ՀՀ քաղաքացիների համար էականը ոչ թե այն է, թե ինչ գնով է ՌԴ-ն ՀՀ-ին գազ մատակարարում, այլ թե ինքն ինչ գնով է այդ գազն իր տանը սպառում, իսկ ՀՀ քաղաքացին այսօր չի զգում, որ ինքը Ռուստաստանից էժան գազ է ստանում։ Այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման՝ ընդհուպ կոռուպցիոն ռիսկեր։ Կարծում եմ՝ նաև ՌԴ իշխանությունը ըմբռնումով է մոտենում, որ մենք այս հարցերով լրջությամբ զբաղվենք», - նշեց նա։

Vesti.am