Foto

Հանրապետականներին նայելով՝ զգացվո՞ւմ է, որ հալածված են. Նիկոլ Փաշինյան

«Չար ցանկությունների ու վատ մաղթանքների ծրագի՞ր էիք ուզում ներկայացնեինք»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության պատգամավորները Կառավարության ծրագիրը համեմատում են բաժակաճառի հետ։
Իսկ դիտարկմանը, թե պատգամավորների նկատմամբ ռեպրեսիաներ են տեղի ունենում, Փաշինյանն արձագանքեց, որ ամեն ինչ տեղի է ունենում բոլորի աչքի առաջ:
«Դուք ինքներդ կարող եք գնահատել՝ ինչ է տեղի ունենում, ռեպրեսիաներ տեղի ունենո՞ւմ են, թե՞ ոչ»,- իր հերթին հարցրեց վարչապետը։
Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը քաղաքական հալածանքի տարրեր է տեսնում կատարվածի մեջ. նկատեց մեկ այլ լարգրող: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Աշոտյանին ու հանրապետականներին, որ նայում ենք, զգացվո՞ւմ է, որ հալածված են»։
Լրագրողները վարչապետին հարց ուղղեցին նաև, թե արդյո՞ք ՀՀԿ-ի գործարար պատգամավորների հետ նրանք քաղաքական պայմանավորվածություն են ունեցել, որ վերջիններս դուրս գան խմբակցությունից ու իրենց քվեով օժանդակեն ներկա իշխանություններին:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, անկախ նրանից՝ Հանրապետական խմբակցության ադնա՞մ են, թե՞ Հանրապետական խմբակցություն անդամ չեն։
Vesti.am