Foto

Հարկ եղած դեպքում Քոչարյանը կհարցաքննվի. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի Մարտի մեկի գործով, ասաց.
«Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի և եթե անհրաժեշտ լինի, որ ես ևս հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ: Եթե անհրաժեշտ լինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, կհարցաքննվի»։
Նկատենք, որ ավելի վաղ խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ հանձնարարականներ է տվել իրավապահներին Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցով զբաղվելու համար:
Vesti.am