Foto

Մյուս տարվա պետբյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացում

«Մենք շատ հստակ խնդիր ենք ձևակերպել՝ էականորեն ավելացնել պետական եկամուտները»,-ԱԺ-ում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝  դա կարելի է անել ստվերի կրճատման հաշվին և գործարարներին ՀՀ-ում կոռուպցիոն պարտավորություններից ազատելով։

«Հույս ունենք, որ դրանից ազատված միջոցները կներդվեն տնտեսության մեջ և այդպիսով անուղղակիորեն կնպաստեն պետեկամուտների ավելացմանն ու առնվազն մյուս տարվա պետբյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացումը», - նշեց Փաշինյանը։

Vesti.am