Foto

Ալիևն այն մարդը չէ, որ գնահատական տա մեր նախկին կամ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանը. քաղաքագետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է Հայաստանի նոր ղեկավարությանը:

«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդ իշխանության սխալները, լուրջ աշխատանք կտանի հակամարտության կարգավորման համար և կանցնի իրական բանակցային գործընթացի»,-ասել է նա:

Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ևս մեկ անգամ հայտարարեց, որ որպես բանակցային կողմ նաև պետք է հանդես գա Արցախի իշխանությունը:

Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ:

[caption id="attachment_13110" align="alignnone" width="640"]Vesti.am Vesti.am[/caption]

-Պարո՛ն Գրիգորյան, այս հայտարարությունների ֆոնին որքանո՞վ եք բանակցությունների նոր փուլն իրատեսական համարում:

Նախ, ուզում եմ ասել, որ Ալիևն այն մարդը չէ, որ գնահատական տա մեր նախկին կամ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանը: Մենք սխա՞լ ենք արել, թե՞ ոչ, մեր հասարակությունը պետք է որոշի՝ Սերժ Սարգսյանը սխա՞լ էր վարվում Ղարաբաղի հարցում, թե՞ ոչ: Երկրորդը՝ ես Ալիևին խորհուրդ կտայի, որ իրենք ավելի իրատես լինեն ու այն կոչը, որով հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը, որ Ղարաբաղը պետք է անպայման դառնա բանակցային գործընթացի կողմ, փորձեն լսել ու հասկանալ: Ալիևի կոչը բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, չեմ ասում, որ վատ է, բայց առաջինը՝ ինքը չէ, որ պետք է գնահատական տա մեր նախկին կամ այսօրվա իշխանությունների քաղաքականություններին, և երկրորդ՝ իրոք, Ադրբեջանը պետք է փորձի ավելի իրատես լինել՝ բանակցային պրոցեսի վերականգնման առումով: Կարծում եմ՝ Փաշինյանի ասածը բավական իրատեսական է: Ի՞նչ է ասում՝ մենք պատրաստ ենք բանակցել, պատրաստ ենք խաղաղ ճանապարհով գնալ, բայց առանց Ղարաբաղի ինչպե՞ս եք պատկերացնում այդ պրոցեսը: Այնպես չէ, որ դա անսպասելի էր, նախկինում էլ ասվում էր Հայաստանի կողմից, ուղղակի Նիկոլ Փաշինյանի դեպքում դրանք ոչ միայն խոսքեր կլինեն, այլև գործեր:

-Եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, այսինքն՝ ինքը չի գնա բանակցությունների, առանց Արցախյան կողմի մասնակցության: Արդյո՞ք Ադրբեջանը կհամաձյանի այդ պայմանի հետ:

[caption id="attachment_211628" align="alignnone" width="640"]Vesti.am/ Astghik Hovhannisyan Vesti.am/ Astghik Hovhannisyan[/caption]

Մեր կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից դրական մեսիջներն ուղղված են, հիմա թող Ադրբեջանն ասի, թե ինչպես է հասկանում այդ մեսիջները:

-Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կարևորեց նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վրա աշխատելը, կսկսե՞ն դրանք կյանքի կոչել: 

Կարծում եմ՝ նա նկատի ուներ 2016 թվականի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծում, շփման գծում մոնիտորինգի ուժեղացում: Ինձ համար ակնհայտ է, որ նա դա նկատի ունի ու ճիշտ է, պետք է այն պայմանավորվածությունը, որը ձեռք բերեցին, իրագործեն: Հիմա պետք է սպասել Ադրբեջանի խոսքին:

Մերի Բալասանյան

Vesti.am