Foto

Մեկնարկել է Պուտինի 16-րդ «ուղիղ կապը» ռուսաստանցիների հետ. ուղիղ

Մեկնարկել է ուղիղ կապի ձևաչափով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 16-րդ շփումը ռուսաստանցիների հետ, գրում է «РИА новости»-ն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապի» ամսաթվի մասին հայտարարվել էր մայիսի 27-ին: Անցած օրերի ընթացքում ՌԴ բնակիչներից ստացվել է ավելի քան 1,7 միլիոն հարց:

Այս կապի ընթացքում ՌԴ նախագահը կարող է միանգամից կապվել նահանգապետերի ու կառավարության անդամների հետ։

Ավանդական հեռուստատեսային ուղիղ կապերը հայտնվել են դեռ Պուտինի առաջին նախագահական ժամկետի ընթացքում: Առաջինը կայացել է 2001 թվականի դեկտեմբերի 24-ին: Այն ժամանակ Պուտինն ստացել էր 400 հազար հարց։ Չնայած նրան, որ եթերը ձգվել էր մոտ 2,5 ժամ՝ նախատեսվածից մեկ ժամ ավելի, նրան հաջողվել էր պատասխանել ընդհանուր 46 հարցի: ՌԴ նախագահը խոստացել է ռուսներին, որ կշարունակի ուղիղ եթերով պատասխանել բնակիչների հարցերին:

2002 թվականին երկրորդ ուղիղ կապի ժամանակ ռուսները ՌԴ նախագահին արդեն մոտ 1,5 միլիոն հարց են ուղղել:

Vesti.am