Foto

Նվազում է հանցավոր կամ գողական մտածելակերպի տարածումը. Փաշինյան

«Բանտերում պետք է չլինեն մարդիկ, որոնք կարող են համարվել քաղբանտարկյալ»,-ԱԺ-ում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս պրոցեսը պետք է հիմնվի հստակ արձանագրման վրա, որ զենքի և բռնության վրա հիմնված քաղաքական հարցեր լուծելու էջը փակված է:

«Չի կարող իշխանությունը թույլ տալ, որ ներքաղաքական կամ հանրային հարցերի պարզաբանման ժամանակ լինեն վենդետաներ, հնչեն կրակոցներ, արյուն թափվի»:

Պետությունն ունի երկրի կայունությունն ապահովելու հստակ գործառույթ և այդ գործառույթը կկիրառվի առանց երևալու: Սա վերաբերում է հանցավորության դեմ պայքարին: Վերջին շրջանում նվազում է հանցավոր կամ գողական մտածելակերպի տարածումը: Կառավարությունը վճռական է այս հարցում և ՀՀ-ում տիրապետող տեսակետ պետք է լինի իր արժանապատվությունը հարգող, հանցագործությունների հետ բացահայտման հարցում ոստիկանության հետ համագործակցող քաղաքացին: Հանցավոր մտածողություն ունեցող որևէ մեկը նմանակման կերպար չպետք է դառնա երիտասարդության համար»,-նկատեց նա:

Vesti.am