Foto

Նորատուսցի Ալիկին անձամբ չեմ ճանաչում. Սասուն Միքայելյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր, ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե անձամբ չի ճանաչում Ալիկ Բանդուրյանին (Նորատուսցի Ալիկ), թեև ստորագրել է այն միջնորդագրի ներքո, ըստ որի՝ ԱԺ պատգամավորները երաշխավորում են ազատ արձակել քրեական հեղինակությանը:

«Ես ընդամենը միջնոդրագիր եմ տորագրել, որովհետև խնդրել են: Ասացին, որ իր վիճակը ծայրահեղ ծանր է, ու ես ստորագրեցի միջնորդագիրը՝ մտահոգվելով վերջինիս առողջական վիճակի մասին»,- ասաց Միքայելյանը՝ անկեղծանալով՝ եթե իմանար, որ հանրության մեջ նման հնչեղություն կստանար այդ միջադեպը, ապա չէր ստորագրի երաշխավորագրի տակ:

«Հանրային կարծիքն ինձ համար իմ կյանքից ավելի թանկ է»,- վստահեցրեց պատգամավորը:

Վերջինս ընդգծեց՝ քայլն իր համար ավելի խորքային հիմքեր ունի: «Ես եղել եմ կալանավոր, այդ տարիների ընթացքում մեծ խոչընդոտներ են եղել կալանավայրերում, երբ հիվանդ մարդկանց չեն տարել քաղաքացիական հիվանդանոց, ու մարդիկ մահացել են հենց կալանավայրերում»,-  բացատրեց նա:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայլեյանի հետ մեկտեղ այդ միջնորդագրի տակ ստորագրել են Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը: Նկատենք նաև, որ եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ապա պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է դատարանի դեպոզիտ հաշվին վճարի 500 հազար դրամ:

Vesti.am