Foto

«Միջազգային հանրության դեմ ցույցի իմաստը էդպես էլ չհասկացա»

Միջազգային հանրության դեմ ցույցի իմաստը էդպես էլ չհասկացա: Միջազգային հանրությունը մադրիդյան սկզբունքներին համաձայն ասում է, որ էդ տարածքներից դուրս եկեք, ու մենք էդտեղ խաղաղապահներ տեղադրենք, որպեսզի էլ չկրակեն: Խաղաղապահ տեղադրելու ամենամեծ շանսն ունի Ռուսաստանը, հիմա անհասկանալի է դառնում նման կոնտեքստում նման ցույցը:

Հա՜, մեկ էլ միջազգային հանրության հանդեպ ցույցեր անելուց կամ մասնակցելուց հիշեք, թե դուք ինչ վերաբերմունք ունեք Սուդանից սկսած մինչև Թայվանի խնդիրների վերաբերյալ: Եթե զգաք՝ «վամ պօ բարաբանու», ապա մի մասնակցեք, եթե զգաք հակառակը՝ ապա անպայման, առանց վարանելու մասնակցեք:

Արմեն Գրիգորյանի ՖԲ էջից