Foto

Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց պատերազմը

Այն, որ Արցախում ցանկացած պահի կարող էր պատերազմ սկսվել, դա հայտնի էր, բայց այն հարցը, թե ինչու հե՛նց հիմա սկսվեց, մնում է բաց: Ինձ թվում է, որ կյանքի իրավունք ունի էներգաուղիների հետ կապված վարկածը, որը հիմա է քննարկվում և որին նվիրված էր Բաքվում կայացած Իրան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպումը: Հնարավոր տարբերակներն են` Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տարբերակները: Շուկայում իրավիճակը փոխվել է Իրանի նավթագազային ռեսուրսների տարհանման ճանապարհների պատճառով: Այստեղ հիմնական մրցակցությունը գնում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Իրենցից մեկն ու մեկը դուրս է մնում այս ճանապարհից, ինչը խաղաղոցեղների համար ճակատագրական է և ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Նորից ֆիքսենք` հիմնական առճակատումը Թուրքիայի և Ռուսաստանի միջև է: Հիմնական խնդիրը Ադրբեջանին այս կամ այն կողմ տանելն է:

Եթե Ադրբեջանին հաջողվեր Ղարաբաղի բլից-կրիգը, ապա, ուժեղանում էին Թուրքիայի դիրքերը և սեղանին կհայտնվեր Իրանի, և հետագայում Միջին Ասիայի էներգակիրները Վրաստանով դեպի Թուրքիա և Եվրոպա ճանապարհը: Եթե բլից-կրիգը չհաջողվեր, ապա Հյուսիս-Հարավ տարբերակը կդառնար արդիական: Ապրիլի վեցի հանդիպման ժամանակ Ադրբեջանը ողջունեց Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը (ինչը Թուրքիայի թիկունքին ուղղված հարված էր) և Իրանի հետ պայմանավորվեցին Աստարա-Աստարա երկաթգծային կամուրջ կառուցել, Իրանի Ռեշտում և Ադրբեջանում կառուցել երկաթգծերի հատվածները և դրանք միմյանց միացնել: Ռուսաստանը գոհ էր, սակայն վերջացնելու են նաև Բաքու-Կարս երկաթգիծը: Այսինքն երկու ճանապարհներն, այնուամենայնիվ, արդիական են: Կարևոր էր, այս օրերի ընդհարման ժամանակ Արցախը սպառնաց պայթեցնել Բաքու-Ջեյհան նավթամուղը, դա ուժեղացրեց Ռուսաստանի դիրքերը: Վերցված դիրքերն էլ բոնուս մնացին Ադրբեջանին` դեռ: Արցախից լուրեր կան, որ այնտեղ դժգոհ են, որ իրենց հակահարձակումը Երևանից կանգնեցրել են: Պրոցեսը շարունակվում է: Իրանն այս ընթացքում իրեն շատ զուսպ է պահում և պասիվ դիրք է բռնել: Կախված այն բանից, թե՛ Հյուսիս-Հարավ, թե՛ Արևելք-Արևմուտք տարբերակը վերջնական կդառնա, դրանից էլ կորոշվի Ղարաբաղի, գրաված կամ ազատագրված տարածքների, Հայաստանի ճակատագիրը: Միանշանակ է, Իրան-Հայաստան-Վրաստան տարբերակը Ռուսաստանը թույլ չի տա, կամ էլ դրան կհամաձայնի, եթե հանկարծ պրոցեսը գնա դեպի Արևելք-Արևմուտք տարբերակը: Հայաստանը այս խաղում սուբյեկտի դերում չէ: Մենք ընդամենը օբյեկտ են, որը խաղին այս կամ այն կերպ մասնակցելու համար դեռևս պետք է վերականգնի իր սուվերենությունը:

Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից