Foto

Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 6 հորիզոնականով

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 116-րդից բարձրացել է 110-րդ հորիզոնականը: Ֆուտբոլի միջազգային կազմակերպության պաշտոնական կայքը այս տվյալները հրապարակել է ապրիլի 7-ին:

Նոր առաջատարը` Արգենտինայի ընտրանին է: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են՝ Բելգիան և Չիլին:

Հայաստանից մեկ հորիզոնականով առաջ է Լիբերիայի ազգայինը, իսկ մեկ տեղով հետ՝ Հյուսիսային Կորեայի հավաքականը:

Vesti.am