Foto

Ստեփանակերտում բուժում ստացող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է

Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում բուժում ստացող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է: Առողջապահության նախարարության աջակցությամբ Վարդան Անդրեասյանը վիրահատվել է, տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ: Գևորգ Գրիգորյանին ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա: Գևորգին բժիշկներն ու հարազատները հեռու են պահում մռայլ իրականությունից. փոքրիկը մահացած Վաղարշակի կրտսեր եղբայրն է:

https://www.youtube.com/watch?time_continue=109&v=v7WMtL7L3pE