Foto

Մուրացանի հոսպիտալում 12 վիրավոր զինվոր կա. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կա 12 վիրավոր զինծառայող, որոնցից Հայկ Թորոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նա ստացել է գլխի հրազենային բեկորային վիրավորում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցում նշել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Վիրավոր զինվորներից 10-ը վիրահատվել են: Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժամունքում շարունակում են մնալ երեք վիրավոր։

Երեկ երեկոյան հոսպիտալ է տեղափոխվել երկու զինծառայող, որոնց վիճակը միջին ծանրության է: Նրանց մոտ առկա է վերջույթների բեկորային վնասվածք։

Vesti.am