Foto

«Վերնիսաժից» նույնիսկ հաշմանդամ մարդն է զինվորական կոշիկ գնել, որ գնա դիրքեր. Vesti.am-ի ֆոտոշարքը

«Վերնիսաժում» զինվորական հագուստներ և պարագաներ վաճառող կետերում հերթեր են գոյանում և գնումներ են կատարում հիմնականում այն մարդիկ, ովքեր պետք է կամավոր մեկնեն դիրքեր ու լինեն հայ զինվորի կողքին: Ինչպես Vesti.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է վաճառողներից մեկը, առևտուր անողները շատ-շատ են.

«Հուզմունքս հազիվ եմ զսպում: Անընդհատ աչքերս թաց են, ահավոր է, երբ հաշմանդամ մարդը գալիս է զինվորական կոշիկ գնելու, որպեսզի որպես կամավոր գնա դիրքեր»,-ասել է նա:

Մեզ հետ զրույցում Լաուրա Զոհրաբյանը, ով իր մայրիկի հետ գնումներ էր կատարում եղբոր համար, նշել է, որ եղբայրը՝ 20-ամյա Արամ Զոհրաբյանը նոր է զորացրվել և այսօր կեսգիշերին գնալու է դիրքեր՝ որպես հետախույզ:

-Այս գիշեր 7 հոգանոց հետախույզների խումբ է գնալու Թալիշ, որոնց կազմում է նաև եղբայրս: Չնայած, ապրիլի 8-ին որպես պայմանագրային զինծառայող պետք է գնար Քարվաճառ, սակայն իրավիճակը փոխվեց. նրանց կոմբատը զանգահարեց, առաջարկեց գնալ դիրքեր, ինքն էլ որոշեց, որ շուտ պետք է գնա,-ասել է նա՝ մտահոգվելով նաև այն զինվորների ճակատագրով, որոնք դեռ մի քանի ամսվա զինծառայողներ են, բայց նրանց ևս տանում են դիրքեր, որոնցից մեկն էլ նրա կրտսեր եղբայն է, ով 8 ամսվա ծառայող է և հիմա կռվում է առաջին գծում:

-Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու և հօգուտ մեզ է ավարտվելու, բայց այն, որ 8 ամսվա ծառայողին տանում են առաջին գիծ, ով երբեք  դիրքերում չի եղել, դա չեմ հասկանում, երբ կան այդքան զինվորներ: Եղբայրս ծառայում էր Կապանում, հիմա տարել են Ղարաբաղ առաջին գիծ,-ասել է նա՝ հավելելով, որ իր եղբայրը՝ Արամ Զոհրաբյանը, «Սարերի արծիվն է», ում մասին տեսանյութը վերջին օրերին մեծ տարածում է գտել համացանցում, ով, ավարտելով ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետև անցնելով ծառայության, որոշել է զորացրվելուց հետո մնալ ու ծառայել որպես սպա:

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=m7ODHnmyJMw