Foto

Վիրավոր զինվորներից մեկի վիճակը ծանր է

Vesti.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Մուրացանի զինվորական հոսպիտալից դուրս եկավ Թալիշում վիրավորված զինծառայող Հրայր Բաղդասարյանի մայրը՝ Սեդա Գաբրիելյանը: Ծնողի խոսքով՝ իր տղան վիրավորում է ստացել ուսի շրջանում.

-Արհեստական շնչառության ապարատը պետք է անջատեն, տեսնենք կկարողանա առանց սարքավորումների շնչել,-ասել է տիկին Սեդան՝ հավելելով, որ բժիշկներն իր որդու առողջական վիճակը գնահատում են ծանր:

Հրայր Բաղդասարյանը 20 տարեկան է և պետք է զորացրվի հունիսին:

Vesti.am