Foto

Մուրացանի զինվորական հոսպիտալի առջև բազմամարդ է. Vesti.am-ի ֆոտոշարքը

Առավոտից Մուրացանի զինվորական հոսպիտալի մուտքի առջև բազմաթիվ մարդիկ են կանգնած: Ականատեսների խոսքով՝ հավաքվածների թիվը գնալով աճում է: Այստեղ են մարտական գործողություններից վիրավորված զինվորների ծնողները, բարեկամները, ինչպես նաև ուղղակի զորակցող քաղաքացիներ:

Զինվորների ծնողներն արդեն հոսպիտալի ներսում էին, այդ իսկ պատճառով չկարողացանք զրուցել նրանց հետ: Վիրավորված զինվոր Հրայր Բաղդասարյանի բարեկամուհին, տիկին Սեդան Vesti.am-ի հետ զրույցում ասել է.

-Երեք օր առաջ են բերել նրան, դեռ չենք տեսել:

Անի Կարապետյանն էլ ուղղակի եկել էր հոսպիտալ, որպեսզի իր աջակցությունը հայտնի զինվորների ծնողներին.

-Յուրաքանչյուր հայ մարդ պետք է հետաքրքված լինի այս իրադարձություններով և պետք է աջակցի մեր զինվորների ծնողներին, որոնք  կանգնած են այստեղ,- նշել է նա:

Քիչ առաջ հոսպիտալ է ժամանել Սերժ Սարգսյանը, ով 10 րոպե ներսում մնալուց հետո հեռացել է։ Օրվա ընթացքում զինվորական հոսպիտալ էր ժամանել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Vesti.am