Foto

Գերեզմանատները տարանջատվել են ըստ իրենց պատկանելիության

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, գործող օրենքում գերեզմանատները տարանջատվել են ըստ իրենց պատկանելիության, որի արդյունքում առաջացել են պետական և մասնավոր գերեզմանատներ հասկացությունները:

Օրենքով սահմանվել են նաև դրանց ստեղծման, կազմավորման, գործունեության կազմակերպման նախադրյալները ու վերջիններիս նկատմամբ ներկայացվող պարտադիր պահանջները: Օրենքով վերապահվել են մի շարք իրավունքներ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց` մասնավոր գերեզմանատան գործունեության կազմակերպման համար:

ՀՀ կառավարություն