Foto

Վրաստանի Գլխավոր Շտաբն ուշադրությամբ հետևում է Արցախում տիրող իրավիճակին

Վրաստանի ԶՈւ Գլխավոր Շտաբի պետ գեներալ Վախթանգ Կապանաձեն հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում  կհաջողվի հրադադարի հասնել, և բախումը լուծել խաղաղ Ճանապարհով:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին և նեղ հարաբերությունների ու կապերի մեջ ենք գտնվում մեր գործընկերների հետ ինչպես Ադրբեջանում, այնպես  էլ Հայաստանում: Ստանում ենք ամբողջական տեղեկատվություն: Հուսով ենք, որ հրադադար կլինի, և կողմերը կանցնեն խնդրի լուծման խաղաղ ճանապարհին: Երևի մենք էլ պետք է ստանձնենք միջնորդի առաքելությունը, քանի որ մենք այն երկրներից մեկն ենք, որը երկու հարևանների հետ էլ լավ հարաբերությունների մեջ է», -ապրիլի 4-ին հայտարարել է Վրաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի Պետ Վախթանգ Կապանաձեն:

Վրաստանի հայկական համայնք