Foto

Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհրդականներին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար

Ապրիլի 2-ին Կիպրոսի Խորհրդարանը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո՝ Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեորեն պատժելի արարք:

Կիպրոսի հանրապետության Ներկայացուցիչների պալատի խոսնակ՝ Յանիկաս Օմիրին ուղղված նամակում՝ Արա Աբրահամյանը՝ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի անունից, իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի խորհրդականներին նման քայլի համար, ինչը դարձել է միջազգային իրավունքի և իդեալների, հումանիզմի և արդարության սկզբունքների խորհրդանիշ:

Նշելով որ, հայ և կիպրոսցի ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների հիմքում ընկած են ընդհանուր պատմությունն ու արժեքները՝ Արա Աբրահամյանը  հույս է հայտնել Կիպրոսի հարցի շուտափույթ և արդար լուծման վերաբերյալ:

Vesti.am