Foto

Ես իսկապես չգիտեմ՝ կա՞ աշխարհում որևէ երկիր, որն ունի այսպիսի զինվորներ

Հարյուրավոր կամավորներ են Հայաստանից եկել Ղարաբաղ, երեկ Ղարաբաղի ազատամարտիկներն էին հասել դիրքեր, այսօր Հայաստանից եկածներն էլ արդեն դիրքերում են: Հարավում իրավիճակը մնում է լարված, մերոնք են նախահարձակ եղել, հյուսիսում հետ վերցնելով երեկ ադբեջանցիների կողմից գրավված կարևոր նշանակության մի տեղամաս՝ մերոնք շարունակում են պատժիչ գործողությունները: Այսօր անընդհատ մտածում էի 18-20 տարեկան զինվորների մասին, ես իսկապես չգիտեմ՝ կա՞ աշխարհում որևէ երկիր, որն ունի այսպիսի զինվորներ: Եվ մտածում եմ, որ Հանրապետության հրապարակում պետք է դրվի այդ զինվորի հուշարձանը, մեր անկախության միակ երաշխավորը հայ զինվորն է:

Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից