Foto

Ըստ համալիրի փաստաբանի՝ ներդրում չանելու պատճառը, միգուցե, երկրի տնտեսական վիճակն է

Ինպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կառավարությունը չեղարկել է «Մարզահամերգային համալիրի» վաճառքի մասին որոշումը: Թեմայի հետ կապված Vesti.am-ը զրուցել է «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի փաստաբան Արմինե Հակոբյանի հետ:

-Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար կնքվեց, այնուհետև չեղարկվեց այս գործարքը:

-Բոլորս էլ հասկանում ենք, որ այդքան էլ հեշտ չէ շահագործել, պահպանել այդպիսի մեծ անշարժ գույքը: Կարծում եմ՝ գնորդը (եթե կար) մտադրությունը փոխել է և չի կատարել վճարումը, այդ պատճառով էլ հետ է վերադարձվել ու իրականում մենք այն ժամանակ էլ էինք բարձրաձայնում, որ մեծ ծախսերի հետ է կապված այդ անշարժ գույքի շահագործումը:

-Որևէ թաքնված բան տեսնո՞ւմ եք այստեղ:

-Կարծում եմ՝ ներդրողը հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը՝ միգուցե չի ցանկացել այդ ներդրումը կատարել, որը պետք է աներ: Առավել ևս, բոլորս էլ հասկանում ենք, որ շահույթ չբերող, ոչ եկամտաբեր բիզնես է իրենից ներկայացնում մարզահամերգային համալիրը:

-Շինության վերադարձը աշխատակիցների համար փոփոխություն կբերի՞, թե ոչ:

-Որևէ փոփոխություն, մեր տեսանկյունից, չի լինի, ուղակի այն կվերադարձվի ՊՆ-ի բալանս, մինչև, երևի թե, նոր գնորդ հայտնվի:

Vesti.am