Foto

Հադրութում ևս խուճապ չկա. մարդիկ զբաղված են առօրյա աշխատանքներով

Շրջկենտրոնում ու շրջանի համայնքներում բոլորը կազմ ու պատրաստ սպասում են համապատասխան հրահանգի: Այդքանով հանդերձ, չի կարելի ասել, թե Հադրութում բնականոն կյանքը խաթարված է։ Քաղաքում խուճապ ընդհանրապես չի նկատվում. մարդիկ զբաղված են առօրյա աշխատանքներով, իրենց հոգսերով: Այս մասին հայտնում է «artsakh.tv»–ն:

Հադրութի հենց կենտրոնում երեխաները շարունակում են իրենց անհոգ մանկությունը, իսկ ազատամարտի մասնակիցները սպասում են հրամանի. անհրաժեշտության դեպքում պատրաստակամ լինելով կանգնել առաջնագծում ու արժանի հակահարված տալ հակառակորդին: 

https://www.youtube.com/watch?v=Ztbpc8GIOC8 https://www.youtube.com/watch?time_continue=57&v=NxrxVbf076g