Foto

Իրանի ԱԳՆ. «Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները»

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին Թեհրանի անունից զսպվածության կոչ է արել Բաքվին և Երևանին։ Ինչպես հայտնում է irna.ir–ը, նա ասել է.

«Մենք մեր երկու հյուսիսային հարևաններին զսպվածության և իրավիճակը է՛լ ավելի բարդացնելուց խուսափելու կոչ ենք անում: Ականատես լինելով տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումների կործանարար գործողություններին, Իրանի Իսլամական Հանրապետության համար Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները խորապես մտահոգիչ են»:

Նա նաև կոչ է արել կողմերին օգտագործել իրենց ամբողջ հզորությունը՝ խաղաղության վերականգնման և տարաձայնությունների կարգավորման համար:

Vesti.am