Foto

Հանրապետության սպառողական շուկայում հունվարին գրանցվել է 2,2 տոկոս գնաճ

Հանրապետության սպառողական շուկայում 2016թ. հունվարին, 2015թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 2,2% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Դա մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5,0% գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 4,5%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0,4% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 0,6% գնանկում:

Vesti.am