Foto

ՆԱՏՕ-ն որոշել է նվազեցնել ներգաղթյալների հոսքն Էգեյան ծովի շրջակայքում

ՆԱՏՕ-ն համաձայնել է որոշակի գործողությունների դիմել Էգեյան ծովի շրջակայքում՝ փախստականների հոսքի նվազեցման և մաքսանենգների դեմ պայքարի ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարար  Ուրսուլա ֆոն դեր Լյայենին:

«Հիմա կարևոր է, որպեսզի մենք արագ գործենք»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ է տվել երկրներին և տարածաշրջանային կազմակերպություններին ընդունել «բոլոր չափակցված սահմանները» Սիրիայից  փախստականներ տեղափոխող նավերի նկատմամբ: Բացի այդ, Նիդերլանդների ղեկավարությունը հայտարարել է, որ ստեղծում են հատուկ արագ  արձագանքման ջոկատ, որը կարող է հրատապ գործել՝ սահմանում անվտանգություն ապահովելու նպատակով: Ջոկատի գլխավոր նպատակը միգրացիոն ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծումն է:

Vesti.am