Foto

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց

Փետրվարի 10-ին և լույս 11-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում ենվստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն