Foto

Ռուսաստանը Հայաստանից ցեցով վարակված լոլիկ չի ստացել. պարզաբանում

Երեկ՝ փետրվարի 10-ին vesti.am-ը հղում անելով  ռուսական «yasnonews.ru» կայքին գրել էր այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված լոլիկները վարակված են հարավամերիկյան ցեցով, ինչով պատճառով դրանք հետ են վերադարձվել մեր երկիր:

Կապ էինք հաստատել նաև ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության հետ, որտեղից տեղեկացրել էին, որ ցեցի առկայության մասին տվյալները ճշտվում են:

Այսօր ՍԱՊԾ-ից պարզաբանել են, որ ավելի ուշ ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունն իր պաշտոնական կայքում  հերքել է այս լուրը՝ մասնավորապես նշելով, որ կասկածներ կան լոլիկի նշված  խմբաքանակն այլ երկրից ուղարկված լինելու մասին՝ կեղծ փաստաթղթերով: Ներկա պահին իրականացվում է փաստաթղթերի հավաստիության ստուգում:

Vesti.am