Foto

Էրդողանին ծաղրող հաղորդումից հետո ԳԴՀ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Էրդողանի մասին ծաղրական հոլովակը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել: Այն բանից հետո, երբ գերմանական «ARD» հեռուստաընկերությամբ հեռարձակվել է Թուրքիայի նախագահի քաղաքականությունը ծաղրող հոլովակ, Գերմանիայի դեսպանին  կանչել են Թուրքիայի ԱԳՆ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն՝ հղում անելով «Spiegel»-ին:

Դեսպանը Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել դեռ մարտի 22-ին, բայց դրա մասին տեղեկություն է տարածվել միայն 6 օր անց: Թուրքական իշխանությունների դժգոհության առիթն է դարձել մարտի 17-ին հեռարձակված «Еxtra 3» հաղորդումը, որի ընթացքում ցուցադրվել է 2 րոպեանոց հոլովակ՝ «Էրդովի, Էրդովո, Էրդողան» անվանումով:

Հոլովակի հեղինակները, մասնավորապես, ծաղրել են Թուրքիայի նախագահի «ճոխ ապրելու» ցանկությունը։ Բացի այդ, նրանք քննադատել են Թուրքիայի իշխանությունների հարձակումները լրագրողների վրա, հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը:

Vesti.am