Foto

Հովիկ Աբրահամյան. «Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է, թե ինչքանով, քննարկումների արդյունքում կճշտվի»

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով գազի գնի նվազմանը, նշել է, որ ՌԴ Սերժ Սարգսյանի կատարած այցի ժամանակ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, գերատեսչություններին տրվել են հանձնարարականներ, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ քայլեր կատարվեն:

-Որ գինը նվազելու է, դա փաստ է, թե ինչքանով, քննարկումների արդյունքում կճշտվի,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով հայ-իրանական գազամուղին՝ վարչապետն ասել է, որ 2016-ին Թեհրանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվելու է իրանական գազի տարանցման հարցը:

-Իհարկե, յուրաքանչյուր երկիր իր շահերով է առաջնորդվում: Մենք նույնպես աշխատում ենք այս ուղղությամբ: Տարվա ընթացքում մենք կայցելենք Իրան, կմասնակցենք միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպենք Իրանի առաջին փոխնախագահի հետ, որը փաստացի վարչապետի գործառույթներ ունի: Այդ հանդիպման ընթացքում էլ հենց կփորձենք քննարկել հարցը,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Vesti.am