Foto

Հայաստան–Բելառուս խաղին ընդառաջ. բուքմեյքերների կարծիքը

Այսօր՝ մարտի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ: Խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին:

Այս հանդիպումը խորհրդանշական է նրանով, որ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր հրաժեշտի խաղն է անցկացնելու: Ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հանդիպումը կանցկացնի Վարուժան Սուքիասյանը:

Բուքմեյքերներն այս խաղի համար նախատեսել են հետևյալ գործակիցները. Հայաստանի հաղթանակ՝ 2.84, ոչ-ոքի՝ 3 և Բելառուսի հաղթելու հավանականությունը գնահատված է՝ 2.7 գործակցով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պահանջով Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը ու Գևորգ Կասպարովն այլևս չեն հրավիրվելու հավաքական:

Vesti.am