Foto

Սպորտի նախարարը՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին. «Ես նման բան չեմ լսել»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերջերս տված հարցազրույցներից մեկում նշել էր. «Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում»:

Հարցի հետ կապված  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.

-Ես անձամբ չեմ լսել դա: Յուրաքանչյուր հարց լուծում  է մարզչական խորհուրդը:

Հարցին՝ Ինչպե՞ս եք գնահատում, որ ֆեդերացիայի նախագահի անձնական պահանջով այդ ֆուտբոլիստները չեն հրավիրվել հավաքական, սպորտի նախարարը պատասխանել է.

-Ես նման բան չեմ լսել, դրա համար չեմ կարող մեկնաբանել: Ես այնտեղ չեմ եղել: Ես հիմա չեմ մեկնաբանի՝ ինչ պետք է անենք, բայց ընթացքին, բնականաբար, դուք տեղյակ կլինեք:

Vesti.am