Foto

ԵՏՀ Կոլեգիան հավանություն է տվել միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ ընթացակարգերի հաստատմանը

ԵՏՀ  Կոլեգիան հավանություն է տվել ԵՏՄ տարածքում միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների ու ընթացակարգերի հաստատման, կիրառման, մշակման և փոփոխության կարգին: Այս մասին հայտնում է ԵՏՀ մամլո ծառայությունը:

Փաստաթուղթը նախատեսում է սանիտարա-համաճարակային և հիգիենիկ պահանջների և ընթացակարգերի կիրառման փուլերն ու ընթացակարգերը, ինչպես նաև նախապատրաստման ժամկետները: Նախատեսվում է, որ բիզնես հանրությունը մասնակցելու է գոյություն ունեցող նորմերի մշակման գործընթացին, այդ թվում և  փաստաթղթի հրապարակային քննարկումներին:

Միասնական սանիտարական պահանջներն ու ընթացակարգերը ներառված են ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերում:

«Փաստաթղթի ընդունման դեպքում՝ ԵՏՄ անդամ-պետություններում  հաստատվելու են սանիտարա-համաճարակային և հիգիենիկ պահանջների ու ընթացակարգերի մշակման, հաստատման, կիրառման և փոփոխման հստակ, միասնական կանոններ, որոնք ապահովելու են  թափանցիկություն և իրավական հստակություն»,-նշել են ԵՏՀ-ում:

Փաստաթուղթը ներկայացվելու է ԵՏՀ խորհրդի քննարկմանը:

Vesti.am