Foto

Տղամարդը գողացել և կերել է 10կգ նրբերշիկ

Կամչատկայի 28-ամյա բնակչի դեմ կողոպուտի հոդվածով գործ է հարուցվել :

Տարբեր առևտրի կետեր սննդամթերք առաքող բեռնատարի վարորդը Կամչատկա մարզի ներքին գործերի նախարարության վարչությանը հայտնել է, որ անհետացել է նրբերշիկներով լի տուփը: Նա պատմել է, որ մինչ բեռնաթափել է մեքենան, նկատել է, որ նրբերշիկների տուփը կորել է։  Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:

Քրեական հետաքննության շրջանակներում հարցաքննել են վկաներին, և համաձայն նրանց խոսքերի՝ կազմվել կասկածյալի ֆոտոռոբոտը: Հենց հաջորդ օրը տղամարդուն ձերբակալել են ավտոբուսում: Երիտասարդը ընդունել է իր մեղքը՝ հաստատելով, որ կերել է բոլոր նրբերշիկները՝ մոտավորապես 10կգ:

Կասկածյալը երկրից չբացակայելու ստորագրություն է տվել:

Vesti.am