Foto

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հուշագիր է ընդունել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հուշագիր է ընդունել՝ ԵՏՄ Գործարար խորհրդի և Հանձնաժողովի միջև համագործակցության վերաբերյալ՝ փետրվարի 9-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի հերթական նիստի ընթացքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են գործարար համայնքի հետ փոխներգործության, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի և մաքսայի համագործակցության վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի բաժնի ղեկավար, Վալերի Իվանի Պետրովը:

Հուշագրի նախագծում հաստատվում են միության երկրների բիզնես-համայնքների հետաքրքրություններն ու շահերը՝ արդյունավետ զարգացումը ապահովելու համար: Հուշագրի նախագիծը նախնական կերպով համաձայնեցված է միության անդամ-երկրների  բոլոր առաջատար ազգային բիզնես-ասոցիացիաների հետ:

Դրա իրագործման փոխազդեցությունը կիրականացվի Խորհրդատվական խորհրդի նիստի շրջանակներում: Նիստերը տեղի կունենան տարեկան առնվազն 2 անգամ՝ կողմերի համաձայնությամբ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համագործակցում է ԵՏՄ երկրների բիզնես-համայքների հետ՝ իր գործունեության մեջ թափանցիկություն, փոխշահավետություն և հավասարություն ապահովելու նպատակով:

2012թ. դեկտեմբերից մինչև 2015թ. մայիսը գործել է Խորհրդատվական խորհուրը՝ համագործակցելով ԵՏՀ-ի և Բիզնես-երկխոսությունների հետ: Խարհրդատվական հանձնաժողովները և աշխատանքային խմբերը գործում են Հանձնաժողովի գործունեության բոլոր ուղղություններով՝ բիզնես-համայնքների հետ ԵՏՀ-ի համակարգային աշխատանքի շրջանակներում:

Եվրասիական տնտեսական միության նպատակն է անդամ-երկրների տնտեսության զարգացման համար ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ բնակչության կենսամակարդակը բարելավելու, ազգային տնտեսության  համագործակցությունը և մրցունակությունը համաշխարհային տնտեսական պայմաններում բարձրացնելու նպատակով:

Vesti.am