Foto

Եվրոպական բանկերը հրաժարվել են վերցնել ռուսական եվրոպարտատոմսերը

Ինչպես հայտնում է Vesti.ru-ն՝ «Wall Street Journal»-ի տվյալներով եվրոպական բանկերը հրաժարվել են վերցնել ռուսական եվրոպարտատոմսերը: Հստակեցվում է, որ վարկային կազմակերպությունները չեն ցանկանում վշտացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի իշխանություններին, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի անհատների ու կազմակերպությունների համար:

«РСН»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան «Goldman Sachs» և «J.P.Morgan» բանկերը նույնպես չեն վերցնելու Ռուսաստանի եվրոպարտատոմսերը:

Ամերիկայի իշխանությունները վարկային կազմակերպություններին խորհուրդ են տվել չմասնակցել այդ գործողությանը՝ բացատրելով, որ ռուսական եվրոպարտատոմսերի գնումը կարող է նվազեցնել հակառուսական պատժամիջոցների արդյունավետությունը:

Vesti.am