Foto

Տագանրոգի նավահանգստում կալանավորվել է թուրքական «Լիրա» բեռնանավը

Տագանրոգի նավահանգստում՝ Ռոստովի շրջանի արբիտրաժային դատարանի որոշմամբ, կալանավորվել է թուրքական «Լիրա» նավը: Նավապետն արգելել են դուրս գալ: Ավելի վաղ հայտնել էին, որ բեռնանավը, Կերչի նեղուցով անցնելիս, բախվել է կամրջի հենասյուներին և վնասել կառույցի հիմքը:

Բեռնանավը կալանավորվել է անվտանգության նկատառումներով: Արդյունքում դատարանը մեղավորներից գանձելու է պատճառած վնասը: Վնասը հատուցելու  նավատորմային պահանջն արդեն ներկայացվել է բեռնանավի սեփականատիրոջը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Մարտի  22-ին այն հաստատվել է ապահովագրողի գնահատմամբ:

Vesti.am