Foto

Հետաձգվել է Բելգիա-Պորտուգալիա խաղը

Բրյուսելի իշխանությունները դիմել են իրենց երկրի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին՝ մարտի 29-ին նախատեսված երկու երկրների ընկերական ֆուտբոլային հանդիպումը հետաձգելու համար:

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված որոշում է կայացվել ֆուտբոլային հանդիպումը չանցկացնել Բելգիայի կենտրոնական մարզադաշտում: «Спорт сегодня»-ն հղում է անում Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությանը. «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Բրյուսելի իշխանությունները խնդրել են Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ հետաձգել Բելգիա-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը»:

Vesti.am